Search
Close this search box.

Կգա մի օր` կմնա մի օր. մեր ցավերին, մեր դարդերին, մեր տառապանքներին և այս մղձավանջի պատճառ Նիկոլի իշխանությանը

Այն հիմնարկում, որտեղ Նիկոլի ապօրինի և անբարո սարքոցիով դիմավորելու եմ օրացույցային հունվարի 1-ը` կտրված իմ օջախից, ընտանիքից և երեխաներից, մի արտահայտություն կա, որով մարդիկ գոտեպնդում, հուսադրում և քաջալերում են իրար. «Կգա մի օր` կմնա մի օր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ խորին համոզմամբ, բանտային լիրիկայից այս կարգախոսը գալիք տարվա նախաշեմին ամենատեղին հնչող խոսքը կարող է լինել ամբողջ երկրի համար։

Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի, որում ազատությունից, խղճից, արժանապատվությունից, իրավունքներից, ապագայից, հույսից, անգամ` կյանքից զրկում են մի ամբողջ ժողովրդի։

Կգա մի օր` կմնա մի օր.հայրենիքի պատվազրկմանը և վերահաս վտանգներին, բարոյական ճգնաժամին, ահագնացող սպառնալիքներին, ազգի անպատվությանը, արյան և գերեզմանների վրա տռզած և խրախճանք անող շնաձկներին։

Կգա մի օր` կմնա մի օր. մեր ցավերին, մեր դարդերին, մեր տառապանքներին և այս մղձավանջի պատճառ Նիկոլի իշխանությանը։

Այդ անխուսափելի օրը պետք է մոտեցնել միասնական ջանքերով, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է։

Կգա մի օր` կմնա մի օր…

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն ՔԿՀ»
31.12.2023»,- նշված է Արմեն Աշոտյանի գրառման մեջ։

Please enter a valid URL