ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
«2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի, և աշխարհի շատ մարդկանց համար՝ հակամարտությունների, աննախադեպ մարտահրավերների պատճառով՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին:
Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և մեր ընտանիքների համար ձեռքբերումների տարի, հաջող տարի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,-գրել է Միրզոյանը X-ի իր էջում: