ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ։
Իր ուղերձում Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հռոմի Պապն իր գործունեությամբ կշարունակի նպաստել խաղաղության ամրապնդմանը։
Վլադիմիր Պուտինը կարևորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի «հավատարմությունը մարդասիրությանն և արդարությանը» և հույս է հայտնել, որ նրա «անխոնջ գործունեությունը կշարունակի նպաստել ժողովուրդների միջև խաղաղության, համերաշխության և փոխըմբռնման ամրապնդմանը»։