Search
Close this search box.

Խաղաղության պայմանագիրը կփոխի Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների էությունը, սակայն միանգամից բոլոր հարցերը չի լուծի. Ալիևի օգնական

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Հստակ ժամկետների մասին դժվար է խոսել, քանի որ Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»,-ասել է նա՝ վստահեցնելով, թե իբր Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ջանքերին:

«Խաղաղության պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է, այն կփոխի տարածաշրջանի մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների էությունը, սակայն պետք է հասկանալ, որ այդ փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ ու միանգամից բոլոր հարցերը չի լուծի»,- ընդգծել է Հաջիևը։

Please enter a valid URL