Search
Close this search box.

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի՝ 25 մլն դրամ գրավի դիմաց նա ազատ կարձակվի կալանքից։

Գալստյանը կալանքի տակ է գտնվում արդեն ավելի քան 2 տարի՝ 2021թ․ հոկտեմբերի 2-ից։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար՝ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։

Ամիսներ առաջ Գալստյանի պաշտպանները հայտնել էին, որ Գալստյանի առողջական վիճակը վատթարացել է, և եթե ներպետական դատարանները Գալստյանին խափանման միջոցը չփոխեն, ապա չի բացառվում, որ դիմեն ՄԻԵԴ։ Փաստաբանական թիմի պնդմամբ՝ Գալստյանին կալանքի տակ պահելու փաստական հիմքեր մեղադրող կողմը չունի, և դատարանի որոշման հիմքում քաղաքական դրդապատճառներ են եղել։

Այս գործով կալանքի տակ են նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո):

Please enter a valid URL