ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանին եւ Փաշինյանին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առիթով՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ «մեր ժողովուրդների շահերին լիովին համապատասխանում է բարեկամական դաշնակցային հարաբերությունների եւ բազմապլան կառուցողական համագործակցության հետագա առաջընթաց զարգացումը»։