Search
Close this search box.

Բրիտանացին մոտ 1 մլն դոլարով վաճառել է 20 դոլարով գնած հնագույն թեյնիկը

Բրիտանացի մասնավոր կոլեկցիոներն աճուրդում 800 հազար դոլարով վաճառել է թեյնիկ, որը նա ավելի վաղ ձեռք էր բերել 20 դոլարով։

Բրիտանացին կոտրված պոչով և առանց կափարիչի թեյնիկն աճուրդում գնել էր 2016 թվականին։ Ենթադրվում է, որ թեյնիկը ստեղծվել է 1766-1800 թթ Միդլսեքս կոմսությունում։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Սակայն մոտ 30 տարի կերամիկայի ուսումնասիրությամբ զբաղված գնորդի մոտ կասկածներ են առաջացել թեյնիկի ծագման հետ կապված։ Նա ցուցադրել է գնումը Woolley and Wallis ֆիրմայի փորձագետի։

Փորձագետը պարզել է, որ թեյնիկը պատրաստել է կավագործ Ջոն Բարթլեմը, ով Անգլիայից Հարավային Կալիֆորնիա է ուղևորվել 1763 թվականին։
Բարթլեմի արտադրանքը շուկայում հազվագյուտ է։ Նախկինում հայտնի է եղել նրա կողմից ստեղծված 6 առարկայի մասին։

Թեյնիկը դրվել է աճուրդի։ Ենթադրվել է, որ դրա համար կհաջողվի ստանալ մոտ 70 հազար դոլար։ Արդյունքում այն վաճառվել է 800 հազար դոլարով։

Please enter a valid URL