Search
Close this search box.

Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը հետ կանչվեց

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը, հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Միսակ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրի մեջ։

Please enter a valid URL