Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: NEWS.am-ի հետ զրույցում նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը հորդորեց հետեւել պաշտոնական հաղորդագրությանը, ըստ էության ոչ հերքելով, եւ ոչ էլ հաստատելով տեղեկությունը։
Նշենք, որ վերջերս մամուլը գրում էր, որ իշխանությունները մտադիր են Ռոբերտ Խաչատրյանին ազատել նախարարի պաշտոնից։ Նախարարը լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ ասել է, որ իր հետ նման քննարկումնհեր չեն եղել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Խաչատրյանը ԲՏԱ նախարար է նշանակվել 2022թ–ի ապրիլի 27–ին։ Դրանից առաջ` 2021–22թթ, նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։