Search
Close this search box.

Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը

Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, ներդրումների ոլորտում գլոբալ խարդախության ցանցի՝ զանգերի կենտրոնների գործով, հայտնում է «Новости-Грузия»-ն։

Բենիմինին, ով Իսրայելի և Վրաստանի քաղաքացիություն ունի, կալանավորվել է գերմանացի դատախազների պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է ցանցի մասնաճյուղն Ալբանիայում։

Դավիթ Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին։ 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա լքել է Վրաստանը։ 2021 թվականին Գերագույն դատարանը Կեզերաշվիլիին հեռակա դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ 5 միլիոն եվրոյի յուրացման համար։ Մինչ այս երկու ատյանների դատարանները նրան արդարացրել էին։ Նրա մասնակցությամբ ևս 2 գործ է քննվում։

Please enter a valid URL