Ռուսական զորքերը ոչնչացրել են չեխական RM-70 Vampire («Վամպիր») ՀԿՌՀ-ը հատուկ գործողության գոտում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը՝ Telegram ալիքում: «Մեկ շաբաթվա ընթացքում Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը, բացի չեխական արտադրության մարտական մեքենայից, կորցրել է ավելի քան 1675 զինծառայող, 7 տանկ, 13 մարտական զրահապատ մեքենա, 29 ավտոմեքենա և դաշտային հրետանու 49 հրանոթ: Ռուսական զորքերը հետ են մղել նաև հակառակորդի 34 հարձակում և գրավել Մարյինկա բնակավայրը»,- նշված է տեքստում: