Search
Close this search box.

Տիգրան Ավինյանը՝ «կարմիր գծերի» մասին

«Երևանը բեռնաթափման ենթակա է, որովհետև տարեցտարի մեքենաների քանակը Երևանում աճում է, իսկ էս քաղաքը ռեզինից չի, չենք կարող անընդհատ ձգել եւ բոլոր մեքենաները տեղավորել: Հետևաբար պետք է միջոց մտածենք և մեքենաների քանակը նվազեցնենք: Դրա համար նախ համակարգային զարգացնում ենք հանրային տրանսպորտը, ավելացնում ենք ավտոբուսային գծերը, նաև ի հաշիվ կարմիր գծերի և նաև որոշակիորեն սահմանափակում ենք անհատական մեքենաների շարժը»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը հավելելեց, որ Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից 160 հազար դարձնելու որոշումն այդ տրամաբանությամբ է կայացվել:

Please enter a valid URL