Այո, Ռուսաստանին հարցեր ունենք, սպասում ենք պատասխանների, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի լինի, թե՝ դաշնակից լինի: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին:
«Իհարկե, Ռուսաստանը մեզ պետք է դաշնակից լինի, որ մենք կարողանանք մեր դաշնակցական կապերը ավելի ամրապնդենք, զարգացնենք եւ դրանից հետո մենք պետք էներկայացնենք մեր խնդիրը, պրոբլեմը, հարցը, մեր սպասելիքը, որ մեր դաշնակից պետությունըմեր կողքին պետք է լինի, որ մեր խնդիրները, մեր ծրագրերը, մեր սպասելիքները մենք իրականացնենք: Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք եւ Ռուսաստանի հետ, եւ Արեւմուտքի հետ:
Մեկը մյուսի հաշվին մենք չպիտի վատացնենք, մենք սաղ աշխարհի հետ իրավունք չունենք թշնամի դառնալու: Կարող ենք ճիշտ քաղաքականություն վարել եւ լինել կամուրջ, հիմնական հարցը սա պետք է լինի: Երբ մենք ամրագրենք մեր հարբերությունները Ռուսաստանի հետ որպես գործընկեր, այդ ժամանակ լավ կլինի եւ Հայստանի համար, եւ Ռուսաստանի համար»,-ասել է Ծառուկյանը:
Նա նշել է, որ ցանկացած քայլ պետք է կատարել հաշվի առնելով մեր պետության զարգացումը, շահերը: