Ռուս խաղաղապահների մնալը ԼՂ-ում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը: Այս մասին նախարարության տարեվերջյան ճեպազրույցում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Նրանց մնալը Ղարաբաղում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։