Search
Close this search box.

«Հայաստանի հետ քննարկում ենք 8 գյուղերի վերադարձի հարցը». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ քննարկում է ՀՀ 8 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը։

«8 գյուղերի շուրջ բանակցություններ են ընթանում»,-այսօրվա ասուլիսում նշել է Բայրամովը։

«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավներ են, մնացած 4-ը՝ ոչ։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն շարունակվել փոխադարձ քննարկման տեսքով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծեց նախարարը

Please enter a valid URL