Ավելի քան 1 500 մեծ բեռնատար է կուտակվել Վերին Լարսում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հերթում կա ավելի քան 1500 մեծ բեռնատար, ինչպես նաև ավելի քան 500 մարդատար ավտոմեքենա։
Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակարպման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ ներկայում էլեկտրոնային հերթում կա ավելի քան 3 հազար բեռնատար։ Ճանապարհը մեծ բեռնատարների համար փակ է եղանակային պայմանների պատճառով։