Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Անդրադառնալով Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախի լուծարման հրամանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությանը, Սերժ Սարգսյանը նշեց․ «Նա հղում է կատարել բոլորովին այլ փաստաթղթի, որ ստորագրվել է հոկտեմբերին, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։
Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը»։