Search
Close this search box.

Փարիզի իր տանը մահացել է եվրոյի ստեղծողը

98-տարեկանում Փարիզի իր տանը մահացել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ, եվրոյի ստեղծող Ժակ Դելորը, հաղորդում է France 24-ը՝ նշելով, որ այդ մասին չորեքշաբթի AFP-ին ասել է Դելորի դուստրը՝ Մարտին Օբրին։

Սոցիալիստ Ժակ Դելորը 1981-1984 թվականներին նախագահ Ֆրանսուա Միտերանի կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։

Նա ունենալով մեծ առավելություն իր մրցակիցների նկատմամբ այնուամենայնիվ 1995-ի հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին, գրում է France 24-ը։

«Ես չափազանց մեծ ցանկություն ունեի մնալ անկախ», — ավելի ուշ խոստովանել է Դելորը․ — «Եվ ես չեմ ափսոսում դրա համար, բայց չեմ էլ ասում, որ ճիշտ էի»։

1985-ից 1995 թվականներին նա եղել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Այս շրջանում է ավարտվել միասնական շուկայական տարածքի ստեղծումը, կնքվել Շենգենյան համաձայնագրերը, ընդունվել «Էրազմուս» ուսանողների փոխանակման ծրագիրը, ստեղծվել միասնական եվրոպական արժույթը՝ եվրոն։

Please enter a valid URL