Ռուսաստանը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու քաղաքական կամք և աջակցում է այդ քայլին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմից՝ և՛ Բաքվից, և՛ Երևանից: Իհարկե, մենք սատարում ենք դրան և կարծում ենք, որ նման համաձայնագրի կնքումը օգտակար կլինի և՛ երկու երկրի, և՛ ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես նշել է Պեսկովը՝ ռուսական կողմը փաստում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «շարժվում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու ուղղությամբ»։
«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, իհարկե, առանց ի վնաս որակի: Ուստի մենք բոլորի հետ միասին սպասում ենք այս աշխատանքների ավարտին»,- ասել է նա։