Search
Close this search box.

Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա

Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա` անցնող տարին հեշտ չէր Հայաստանի և նրանց բարեկամ հայ ժողովրդի համար։

«Մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում։ Մենք նաև տեսնում ենք, որ Արևմուտքի համար հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը բացարձակ միևնույնն է։ Նրանք հայերի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում են բացառապես իրենց հետաքրքրությունների համար»,– նշեց Զախարովան։

Please enter a valid URL