Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:

«Լուրեր»-ի հարցին` արդյոք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պատասխանել է.

«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»:

Please enter a valid URL