Search
Close this search box.

Ես նույնպես պարգևավճար եմ ստացել. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների արգևավճարներն այսուհետ լինելու են ամեն սեպտեմբերի 21–ին և տարվերջին այն միջոցների շնորհիվ, որոնք խնայվել են։ Ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Քանի դեռ ես ԱԺ նախագահ եմ, ամեն տարի` սեպտեմբերի 21–ին և տարեվերջին պատգամավորները պարգևավճար են ստանալու։ Այն համակարգը, որը քաղաքացիները շատ քննարկում էին, որ ամիսը մեկ, երկու ամիսը մեկ պատգամավորները ստանում են պարգևավճարներ, այլևս չի լինելու։ Որպես պատգամավոր, այո, ես նույնպես ստացել եմ պարգևավճար»,– հայտարարեց Սիմոնյանը։

Ըստ նրա` բացի պատգամավորներին պարգևավճար տրամադրելուց, ՀՀ Ազգային ժողովը նաև բավականին գումար վերադարձրել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Please enter a valid URL