Search
Close this search box.

«Հայաստանի քաղաքացիները արդեն կայացրել են իրենց որոշումը». ՆԱՏՕ-ի բարձր պաշտոնյա

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը գրել է․

Պատահական չէ, որ հենց Նիկոլի Սանկտ-Պետերբուրգում գտնվելու օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արեց հետևյալ շատ կարևոր հայտարարությունը.

«Իմ կարծիքով, Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մենք էլ սա ողջունել ենք։ Հայաստանի քաղաքացիները որոշումներ կայացնելու ազատություն ունեն և նրանք այդպես են որոշել։ Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ (ՆԱՏՕ-ին)։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումներն՝ ի շահ տարածաշրջանի կայունությանը, դա մեզ համար շատ կարևոր է»։

Խոսելով «Հայաստանի քաղաքացիների որոշումներ կայացնելու ազատության մասին», ՆԱՏՕ-ի բարձր պաշտոնյան մեզ և մեր թշնամիներին ուղղում է հետևյալ երեք ուղերձները.

1. Հայաստանը Արևմուտքի համար չափազանց կարևոր երկիր է և Արևմուտքը թույլ չի տա Հայաստանի ինքնիշխանության տապալում;

2. Նիկոլ Փաշինյանը ամենևին չի ներկայացնում հալ ժողովրդի (Հայաստանի քաղաքացիների) ազգային շահերը և նրա Սանկտ-Պետերբուրգ գնալը դրա ապացույցն է;

3. Արևմուտքը հարգում է Հայաստանի քաղաքացիների որոշումը և իր քայլերում ելնելու է դրանից։

Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի համար այլևս սպառված գործիչ է և Արևմուտքը այլևս աշխատելու է Հայ ժողովրդի և նրա ազգային շահերը պաշտպանող ուժերի հետ։

ՀԱՇՎԱԾ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է։

Please enter a valid URL