Ռուսական բանակը կատարել է 2023 թվականի գլխավոր խնդիրը՝ խափանելով Ուկրաինական հակահարձակումը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփիչ սելեկտորային խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Անցնող տարում հիմնական ջանքերը կենտրոնացած էին հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու վրա։ Դրանցից գլխավորը Ուկրաինայի և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից բարձրաձայն հայտարարված Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակումը խափանելն է։ Այդ խնդիրը հաջողությամբ կատարվել է»,- ասել է բանակի գեներալը։
Նա ընդգծել է, որ խնդիրը հաջողվել է իրականացնել արդյունավետ կառուցված պաշտպանական գծերի, տեխնիկայի հուսալիության և մարտիկների վճռական գործողությունների շնորհիվ:
Շոյգուն ընդգշել է՝ ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում ավելի ու ավելի շահեկան դիրքեր է գրավում և ընդլայնում է վերահսկվող տարածքները: