Search
Close this search box.

Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի թանկացման նախագիծը

Ավելի քան 2 ժամ բանավեճերից ու քննարկումներից հետո, 32 կողմ և 3 դեմ քվեարկության արդունքներով Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի թանկացման նախագիծը, ըստ որի Երևանի կենտրոնում տարեկան վճարը 12 հազարից 160 հազար դրամ կդառնա:

Նիստը մեկնարկեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների բացակայությամբ՝ նպատակը՝ չապահովել քվորում: Բայց քվորումն ապահովվեց մյուս խմբակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների մասնակցությամբ: Դրանից հետո ընդդիմադիրները դահլիճ մտան:

Կարմիր գծերի թանկացման նախագիծն էլ ընդունվեց, որովհետև «Հանրային ձայն» խմբակցությունը մասնակցեց նիստին, բայց դեմ քվերակեց: Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ասաց՝ «ավագանի լինելը միայն բոյկոտելն ու բյուջեն տապալելը չէ, դա նշանակում է քաղաքն ավելի վատ վիճակին հասցնելն է, եթե մենք գանք նիստերին ու միայն շոուներ սարքենք»:

Please enter a valid URL