Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խմել, նոր ես եկե՞լ, էս անդաստիարակի ձենն անջատեք». ավագանու նիստում իրավիճակը սրվեց

Այսօր վերջապես ընկավ բոլորի դիմակը եւ պարզ ընդգծվեց՝ ովքեր են իսկական ընդդիմադիրները, ով ում հետ է կոալիցիա, ով ում համար է գրպանի ընդդիմադիր աշխատում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը:

«Երբ խոսքը վերաբերում է փողին ու բյուջեին, էլ խաղալ չի ստցվում չէ՞: Այսօր «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է քեզ դավաճանում, երեւանցի: Նոր տարվվան «նվեր» անելով եկավ ու քվորում ապահովեց թանկացումների մասին նիստին: Երեւի ասելով՝ ամեն ինչ իր գինն ունի, բոլորիս հայտնի «Դոգը» իրենց նկատի ուներ:

Ես որպես ընդդիմադիր կանդրադառնամ թուրքերի հետ եղբայրություն անող իշխանազավթներին, քանի որ ոչ մի ինքնասիրություն ունեցող հայ չի կարող նրանց համախոհ լինել, առավել եւս ծառայել նրանց»,-ասաց նա:

Տեղից «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը բղավեց. «Չափերդ ճանաչիր, խմել նո՞ր ես եկել»:

Ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Խմելը քո պրոֆեսիան է», իսկ Անի Խաչատրյանն ասաց. «Էդ անդաստիարակի ձենը կտրեք»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջամտեց՝ ասելով. «Կանոնակարգի համաձայն, խոսում ենք հարցի վերաբերյալ, եւ խոսում ենք կոռեկտության սահմաններում»:

Նարինե Հայրապետյանը շարունակեց. «Ես ասել եմ ճշմարտությունը: 2018 թվականից կարմիր գծեր քաշելով ժողովրդի եւ իրենց միջեւ, իրենց Բազազ արտեմների դերում տեղավորած Գիքորները, որոնք ինչքան էլ հարստացան, այդպես էլ արիստոկրատ չդարձան, վերջին ջեբկիրների, գրպանագողերի նման մտել են Հայաստանի քաղաքացու գրպանը, ու իրենց ագհությունը ոչ մի ձեւ սանձել չեն կարողանում: Ամեն ինչի դիմում են, ընդհուպ դավաճանության, միայն թե չկորցնեն իրենց կերակրատաշտը»:

Ընդդիմադիր գործչի խոսքով, կայանատեղիների վճարը բարձրացնելով իշխանությունը փորձում է շեղել բնակչության ուշադրությունը թուրքերի եւ Արեւմուտքի հետ կուլիսային խաղերից. «Ոչ թոշակներն են ռեա աճում, ոչ աշխատավարձերը: Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանի ասածին, թե բյուջեն սահմանափակ է, հիշեցնեմ, որ ձեր պարգլուխ, գերագույն գլխավոր ազգադավը բազմիցս ասել է, որ դուք փողի խնդիր չունեք»:

Տեղից արձագանքեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխյանը. «Ամեն դեպքում կոռեկտությունը պահեք, հանգստացեք»:

Իրավիճակը կրկին լարվեց, եւ ելույթ ունեցողին սաստելու կոչերին Տիգրան Ավինյանն արձգանքեց. «Ով ինչ խոսում է, դրանով ինքն իր վարվելակերպը, աշխարհայացքն է ի ցույց դնում, հետեւապես թողեք խոսի»:

«Հանրային ձայննի» անդամներից մեկն էլ ասաց. «Մենք չունենք այդքան ժամանակ, լսելու անհեթեթ մտքեր, խնդրում եմ՝ ընդհատեք ելույթը»:

Այդ ընթացքում Նարինե Հայրապետյանը աղմուկի մեջ շարունակում էր իր ելույթը:

Երբ ավատեց ելույթը, Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Տիկին հայրապետյան, մինչեւ նիստի ավարտը դուք խոսքի իրավունքից զրկվում եք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Please enter a valid URL