Մահացել է ՀՀ-ում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է նրա ընտանիքին և հարազատներին։
Միրզոյանն X-ում գրել է․«Խորապես վշտացած եմ նախկին դեսպան Հանս Դաննենբերգի անժամանակ մահվան կապակցությամբ։ Միշտ կհիշվեն ավելի ամուր երկկողմ կապեր կառուցելու նրա ջանքերը՝ ներառյալ Երևանում դիվանագիտական գրասենյակի բացումը»։