Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերցնում ենք քաղաքական պատասխանատվությունը և «բեռն» էլ կրում ենք. Ավինյանը՝ «կարմիր գծերի» մասին

երցնում ենք քաղաքական պատասխանատվությունը և «բեռն» էլ կրում ենք:

Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով «կարմիր գծերի» վարձավճարի թանկացման նախագծի մասին։

Ըստ Ավինյանի, բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է․

«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց գնալ համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնել՝ շատ ավելի դժվար է։

Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, ուղեվարձի միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,- օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել:

Please enter a valid URL