Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել է փաստաբաններից։ Վերջինիս պաշտպանությունը ստանձնել է փաատաբան Լուսինե Սահակյանը։ Այս մասին հայտնում է armlur.am-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։
2021 թ սեպտեմբերի 30-ից Տոնոյանն կալանավորված է, եւ գործով կալանքի տակ են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանը:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին: