Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ իրավիճակը շարունակվում է Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղացած առատ ձյան, բքի ու սառնամանիքի պայմաններում Ծիլքար գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորանների տանող ճանապարհահատվածում 1,5 ժամից ավելի է՝ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Պատճառը տեղացած առատ ձյունն է, բուքն ու սառնամանիքը, ինչպես նաև ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ, փնթի աշխատանքը:
Մի քանի օր շարունակ ճանապրհին մնացած վարորդներին օպերատիվորեն օգնության են հասել Արագածոտնի մարզի պարեկները:
Փրկակերներն ու պարեկները ձնասահքի միջից դուրս են բերել 25-ից ավելի ավտոմեքենաներ, իսկ փրկարարները մոտ 20-ից ավելի քաղաքացիների տեղափոխել են դժվարանցանելի ճանապարհներին տեղադված ու գործող փրկարարական հենակետեր:
Այս պահին ուժեղ բքի ու սառնամանիքի պայմաններում փրկարարներն ու պարեկները՝ հավատարիմ մարդ լինելու կոչմանը, իրենց աշխատանքն են կատարում: