Search
Close this search box.

Երեւանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2024 թվականի փետրվարի 13-ին. Ավինյան

Երեւանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2024 թվականի փետրվարի 13-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ այս պահին դրսում բողոքի ակցիա է իրականացնում «Մայր Հայաստան» դաշինքը: Նրանք հայտարարում են, որ եթե ընդդիմադիր երեք խմբակցությունները չմասնակցեն ավագանու նիստին, ապա քվորում չի լինի եւ նիստը կտապալվի:

Սակայն ավագանու նիստի մեկնարկին պարզվեց, որ նիստին մասնակցում է ավագանու 65 անդամից 36-ը, ինչը նշանակում է, որ քվորում ապահովվեց:

Նիստին մասնակցել են «Հանրային ձայն» խմբակցության անդամները, քանի որ ՔՊ-ի եւ «Հանրապետության» անդամների ձայները միասին 32 են:

Please enter a valid URL