Search
Close this search box.

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին. ինչ է հայտնի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների ուղարկած ծանրոցները, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի «Խոշտանգումների դեմ կոմիտեի» ներկայացուցիչներն այցելել են Բաքվի կողմից առևանգված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։

Այցի նպատակն է եղել ստուգել կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները։

Նշվում է, թե, իբր, Արցախի նախկին պաշտոնյաները «գոհունակություն են հայտնել կալանքի պայմաններից, նշել, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցների համար»։

Please enter a valid URL