«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ: Նիկոլ Փաշինյանն այնտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի՝ ՌԴ այցը սպասված է հատկապես ռուսաստանյան իշխանությունների կողմից, քանի որ նրանք շատ հարցեր ունեն Փաշինյանին, ու ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ իշխանություններն այս անգամ շատ լուրջ են տրամադրված եւ Փաշինյանից պահանջելու են, որ ոչ թե հերթական կցկտուր ու լղոզված պատասխանները տա, այլ հստակ ու կոնկրետ պատասխաններ՝ ՌԴ-Հայաստան համագործակցության ու հարաբերությունների մասին, որոնք, թերեւս, գերլարված իրավիճակում են:
Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները տեւական ժամանակ խուսափում էին Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված բոլոր հանդիպումներից, բայց հիմա, կարծես, Փաշինյանի իշխանությունը զղջացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ոչնչացնելու գաղափարից ու որոշել վերականգնել դրանք: Այս առումով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցը, կարելի է ասել, պատմական է»։
Սա մեջբերում է հայաստանյան թերթերից մեկի հրապարակումից։ Իդեալական ձեւակերպումներով ու եզրահանգմամբ, լավագույնս արտահայտելով հայկական այսպես կոչված քաղդասի ու մեդիա-քաղաքագիտական միջավայրի ողջ թշվառությունն ու կենցաղային-պրիմիտիվ բնույթը, եթե մի կողմ դնենք այլ հանգամանքներ։ Թեեւ մեկը մյուսին չեն խանգարում՝ քաղդասի ու մեդիայի նման բնույթը չափազանց պարարտ հող է այդ հանգամանքների համար։
2018-ից ի վեր «հայ-ռուսական հարաբերությունների սրման» ու հետո «ջերմացման» փուլերի թեկուզ մակերեսային ուսումնասիրությունը բացահայտում է դրա բեմադրության նպատակն ու խնդիրները։ Առաջին փուլը Մոսկվային ու նրա ագենտ Նիկոլին պետք էր 2020-ի արշավը սկսելու, հաջորդիվ՝ ռուսական պլանն ընդունելու, Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու, Արցախի օկուպացիայի ու բնիկ մեծամասնության արտաքսման ծրագրերն իրականացնելու համար։
Մոսկվային պատրվակ է պետք՝ «Հայաստանը թեքվում է դեպի Արեւմուտք, ցանկանում են դուրս մղել Ռուսաստանին, դրա համար էլ այդպես եղավ»։ Սա հայ դեբիլային քաղդասի ու 99 տոկոսով ծախու մեդիայի՝ թշնամական կենտրոններից ուղղորդվող «դիսկուրսի» հիմնական թեման է։ Նիկոլ-քպ-ն, նրա ռուսապատկան ռոբասերժ հենակներն ու արտախորհրդարանական «արեւմտամետ» թզուկները, մեդիայի միջոցների 99 տոկոսը սպասարկում են այս արյունոտ բեմադրությունը, որի նպատակը եռակողմ ոճիրը օրինականացնելն է դրա շուրջ արտաքին կոնսենսուսի ձեւավորմամբ։ Այն, ինչի ականատեսն ենք ներկայում։
«Հայ-ռուսական սրման» բեմադրության վերջին արարը ՀՀ պետականության վերացումն է՝ Սանկտ-Պետերբուրգ Նիկոլի «պատմական» այցով։ Պատմական առաքելությանը հարիր այց։
lragi.am