Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք шզգի դшվшճшն եք». Նարինե Հայրապետյանը՝ «Հանրային ձայնին»

«Ձեր ներս մտնելը կլինի դավաճանություն, մի՛ մտեք, քվորում մի՛ ապահովեք»,- քաղաքապետարանի նախասրահում դիմելով Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին՝ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը: Երբ «Հանրային ձայն»-ի անդամները ներս մտան՝ մասնակցելու ավագանու նիստին, Հայրապետյանը շարունակեց. «Դոգը նորից իր շնությունն արեց, գրպանի օպոզիցիա է խաղում… Մտան ներս՝ ապահովելու երևանցու թալանը: Դուք ազգի դավաճան եք»:

Հիշեցնենք՝ նիստի օրակարգում 2024-ի բյուջեի նախագիծն է, տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունները, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160 000 դրամի:

Please enter a valid URL