Դետեմբերի 25-ին, ժամը 22։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Նորաշեն և Ծաղկահովիտ-Ծիլքար հատվածում հրշեջ-փրկարարական ջոկատը շրջայց իրականացնելիս նկատել է, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակվել է․ կան խցանված ավտոմեքենաներ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա և մոտ 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։