Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում նախ ողջունեց ներկաներին և նշեց,որ նիստի ընթացքում կամփոփվեն այս տարվա կատարած աշխատանքը, կնախանշվեն միության շրջանակում հետագա զարգացման ուրվագծերը:
«Մենք հույս ունենք անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության վրա մեր առաջադրած խնդիրների իրականացում, Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է խորհրդին միանալու տասնամյակի հետ»,- ասաց Փաշինյանն ու շարունակեց․
«Սա տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական և հատկապես՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն ընկալել իր ձևով և զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում»։
Ըստ Փաշինյանի՝ առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունը չի կարող և չպետք է փոխկապակցել քաղաքական հավակնությունների հետ:
«Կարծում եմ՝ պետք է սահմանափակել քաղաքական նկատառումները, քանի որ այն միանշանակ կբերի հիմնարար սկզբունքների քայքայմանը։ Այս համատեքստում հայկական կողմը կարևոր է համարում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որը հիմնված է Եվրասիական համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունների վրա։
Հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի Իրանի հետ առևտրատնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և թույլ կտա ամուր պայմանագրային հիմք դնել համատեղ ծրագրերի համար։ Հարգելի գործընկերներ, այնուամենայնիվ, մի շարք հիմնովին չլուծված խնդիրներ են կուտակվել, որոնք հրատապ լուծելու անհրաժեշտություն կա»,- ասաց Փաշինյանը։