Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ գործընկերներին և ընկերներին կտրամադրենք ողջ անհրաժեշտ օգնությունը. Պուտին

2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին և ընկերներին։ Իհարկե, մենք նրանց կտրամադրենք ողջ անհրաժեշտ օգնությունը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Please enter a valid URL