Search
Close this search box.

Գազայի գոտում զոհվել է հայկական արմատներ ունեցող Նիռ-Ռաֆայել Կանանյանը

Դեկտեմբերի 22-ին Գազայի գոտում՝ Խան Յունիսում, ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով զոհվել է 20-ամյա ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանը (Քանանյան): Այս մասին գրում է israelahayer.com կայքը։

Նա եղել էր «Գիվատի» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ և պարեկային ծառայության ժամանակ զոհվել։ Հանգուցյալ ավագ սերժանտն ըստ հրամանատարության ու իր հետ ծառայած զինծառայողների քաջ մարտիկ էր «Գիվատի» ստորաբաժանման մեջ ու փայլուն ավարտել էր ընդհատակյա պատերազմների և մարտական պայմաններում դիվերսիայի դեմ պայքարի մասնագիտացված զինվորական դասընթացը: Նրան մնացել էր ընդհամենը մեկ ամիս՝ զորացրվելու և տուն վերադառնալու համար:

Այսօր Իսրայելի տեղի է ունեցել ավագ սերժանտի զինվորական ծիսակատարությամբ հուղարկավորությունը:

Հերոս զինվորի աճյունը հողին է հանձնել Բեյտ Կեշետի գերեզմանատանը:

Գազայի հատվածում մարտերում զոհված հանգուցյալ սերժանտ Նիր-Ռաֆայել Քանանյանը մահից առաջ գրել էր. «Մենք Իսրայելը տանելու ենք դեպի նոր դարաշրջան».

Մարտի մեջ մտնելուց առաջ նա գրել էր իր ընկերներին. «Ես հավատում եմ, որ մենք կփոխենք պատմության գրքերը»։ «Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ ես, իմ թիմը, իմ ընկերությունն, իմ ստորաբաժանումն և ամբողջ Իսրայելի պաշտպանության բանակն, որպես ամբողջություն, կփոխի պատմության գրքերն և մեզ կտանի դեպի մի նոր դարաշրջան, որտեղ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ցանկանա գործ ունենալ մեզ հետ: Իմ ոգին և ձեր բոլորի ոգին շատ ուժեղ է, մեր մարտական ոգին վախ չունի, մեր ռազմիկների, մեր առյուծների ոգին շատ բարձր է: Մարտական մեր մեքենաներով երկու տարի մարզվել ենք այս պահի համար: Մենք համախմբված և միասնական ժողովուրդ ենք և միայն միասին կհաղթենք։ Իսրայել ազգն ողջ է։ Ես հոգ կտանեմ իմ մասին, իսկ դուք հոգ տանեք ձեր մասին, ես սիրում եմ ձեզ»։

Ստորին Գալիլեայի շրջանային խորհուրդը սգո հայտարարություն է տարածել հանգուցյալ սերժանտ Նիր-Ռաֆայել Քանանյանի մահից հետո, նշելով որ ավագ սերժանտն մահացել էր անցյալ գիշեր՝(դեկտեմբերի 22-ին) Գազայի հատվածում պետության և նրա քաղաքացիների պաշտպանության համար մղված հերոսական մարտերի ժամանակ: Նիրը միայնակ թողեց իր մորն՝ Ելենային, հորը՝ Ռուբենին, եղբորը՝ Գարիկին և քրոջը՝ Ժասմինին: Օրհնյալ լինի նրա հիշատակը:

Please enter a valid URL