Search
Close this search box.

«Թանկացումների փաթեթը մի պարագայում կարող է չեղարկվել»․ Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղը՝ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու նիստ։ Կոալիցիոն կառավարման արդյունքում ստեղծված իշխանությունը կներկայացնի հաստատման մի փաթեթ, որով մի նոր թանկացումների բեռ կավելանա արժանապատիվ քաղաքացու վրա։ Այս ամենը կանխելու մի ուղի կա՛։ Ավագանու հինգ ֆրակցիաներից երեքը հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, երկուսը՝ իշխանական։

Թանկացումների փաթեթը մի պարագայում կարող է չեղարկվել, եթե բոլոր երեք ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեն և չմասնակցեն նիստին՝ չապահովելով քվորում։ Մնացած ամեն բան մանիպուլյացիա է և պաթոս։ Սպասե՛նք, տեսնե՛ք՝ քաղաքացին ում համար է տուգանքի և տուգանվելու մատերիալ։ Քաղաքացին պետք է տեսնի ու գնահատական տա՛՝ ով ում շահերն է սպասարկում»։

Please enter a valid URL