Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել իր դիտարկումները խաղաղության պայմանագրի վերջին առաջարկների վերաբերյալ։
«Առաջարկների փաթեթը, որի վրա մենք մեկ ամիս աշխատել ենք, փոխանցվել են Հայաստանին»,- ասել է Բայրամովը AzTV-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Բաքուն վերջերս դրական ազդակներ է ստանում Երեւանից, սակայն Հայաստանից սպասվում է «իրական գործողությունների» խաղաղ գործընթացի վերաբերյալ։
«Մենք իրատեսորեն ենք նայում խաղաղ գործընթացին։ Բայց պետք է գիտակցենք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծումը չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Դա առնվազն պայմաններ են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նորմալ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման համար»,- հավելել է Բայրամովը։