Խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի: Այս մասին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից: Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն: Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության մեսիջներին: Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում»,- ասել է նա: