ArmLife.am-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը վայր կդնի պատգամավորական մանդատը:
Իվետա Տոնոյանն ազատվել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հեռուստաընկերությունը կղեկավարի Գ. Ծառուկյանի աղջիկը՝ Գայանե Ծառուկյանը, ով ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանի կինն է:
Իսկ ԱԺ-ում Իվետա Տոնոյանին կփոխարինի Հրանտ Դավթյանը, ով եղել է 5-րդ գումարման ԱԺ-ի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր:
ArmLIfe.am