Search
Close this search box.

Աղավնոյի կոթողները կանգնեցվել են «Եռաբլուր»-ում

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող հարթակը հայտնում է. «Սույն թվականի դեկտեմբերի 23-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղադրվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից տեղափոխված ժամանակակից խաչքարը և հուշատախտակները։ Նշենք, որ դրանք տարհանվել են 2022 թվականի օգոստոս ամսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

ժամանակակից խաչքարը գտնվում էր Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին, որը, համաձայն վրայի արձանագրության, տեղադրվել էր Ռեջեքեյան Վահրամի և Էրմանսի հիշատակին: Եկեղեցուն կից էր գտնվում նաև հարակից տարածքների ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Այն կազմված է չորս քարե սալիկներից, որոնց վերին հատվածում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», ներքևի հատվածում՝ զոհված ազատամարտիկների անունները»։

Please enter a valid URL