Search
Close this search box.

Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11։00-ին: Մասամբ այրվել և ջերմահարվել է հյուրասենյակի գույքը. հյուրասենյակում հայտնաբերվել է Մ. Ա-ի (ծնված 1978թ․) դին։

Please enter a valid URL