Առատ ձյան պատճառով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը որոշել է փակել Հայաստանի և Թուրքիայի սահմաններ տանող ճանապարհները կցորդավոր և կիսակցորդավոր ավտոտրանսպորտի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր ավտոտրանսպորտի երթևեկությունը Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման — ծնթ․ ՏԱՍՍ-ի) և Ախալցխա — Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման — ծնթ․ ՏԱՍՍ-ի) միջազգային ավտոճանապարհներին, ասվում է հաղորդագրության մեջ։
Ավտոճանապարհների վարչությունը նշել է նաև, որ մայրուղիներով երթևեկությունն արգելված է նաև 30 և ավելի մարդ տարողությամբ տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է։
Վրաստանում, տարբեր շրջաններում առատ ձյան պատճառով, ծանր բեռնատարների համար ավտոճանապարհային երթևեկությունը արգելափակված է կամ սահմանափակված, այդ թվում՝ ռազմավիրական ճանապարհի դեպի ՌԴ սահման տանող հատվածը։