Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պատմում սրտի կանգը վերականգնած զինծառայող Նարեկ Պողոսյանը

Նարեկ Պողոսյանը այն երիտասարդն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել, սակայն ժամեր անց Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է: «Զինուժ»-ը ռեպորտաժ է պատրաստել մինչ օրս վերականգնողական բուժում ստացող Նարեկի մասին:

«Գանգուղեղային վնասվածք եմ ստացել, այդ ամեն ինչը այնքան արագ եղավ, որ շատ բան ժամանակի ընթացքում հնարավոր էհիշեմ հնարավոր է՝ չհիշեմ»,- պատմում է նա:

Առօրյա ծառայության մեջ է եղել Նարեկը, երբ հրաման ստացավ հարակից մարտական հենակետ, որի ուղղությամբ հակառակորդը կրակում էր, պետք էր տարհանել վիրավորներին:

«Համարյա հասնում էի պոստեր, այդ ժամանակ են դիմացիս դիրքերից կրակել իմ վրա, թիրախավորված կրակ են բացել իմ վրա»,- պատմում է նա:

Վնասվածք ստանալուց անմիջապես հետո բուժակը ստուգել է Նարեկի սրտի աշխատանքը եւ տեսնելով որ չի շնչում, հայտնմեցին նրա զոհվելու մասին: Մինչ հոսպիտալ հասցնելը Նարեկը անբացատրելի հրաշքով մի քանի վայրկյան արթնացել, ջուր է ուզել ու կրկին գիտակցությունը կորցրել էր: Այդ պահից էլ բժիշկների ինտենսիվ գործողությունների շնորհիվ Նարեկի կյանքը փրկվել է: Ամիսներ շարունակ Նարեկը չէր կարողանում շարժվել, խոսել, ինչ-որ բան հիշել:

Նարեկն այժմ վերականգնողական բուժում է ստանում «Զինվորի տանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Please enter a valid URL