Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված 26 ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել արգելանքից։
ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրուցում հայտնել են այս մասին՝ նշելով, որ մեկ անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որն իրականացվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։