Search
Close this search box.

Կիևը երեք տարով արգելել է Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա

Ուկրաինան երեք տարով արգելում է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը երկիր: Այս մասին հաղորդել է ինքը Սաակաշվիլին՝ իր սոցցանցի էջում հրապարակելով համապատասխան փաստաթուղթը: Ուկրաինական կողմը ևս հաստատել է այս տեղեկությունը:

«Ինձ հետ կամ առանց ինձ, միևնույն է՝ այս իշխանությունների վերջը եկել է, և ես հուսով եմ՝ կվերադառնամ Ուկրաինա շատ ավելի շուտ, քան կանցնեն այդ երեք տարիները», – գրել է Վրաստանի նախկին նախագահը:

Please enter a valid URL