Search
Close this search box.

Ուղիղ միացում. ՀՖՖ նախագահի ընտրությունները

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 24-րդ հերթական ժողովը։

Օրակարգում ընդգրկված է 14 հարց, այդ թվում ՀՖՖ նախագահի ընտրությունը:

Թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյան եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզ։

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել է «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջեւան Չելոյանցն է։

Նախագահին ընտրում են (ավելի քան 50 տոկոս ձայներով) ՀՖՖ անդամ 25 ակումբները։

ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի օրակարգ

  1. Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը

համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում

  1. Ժողովի օրակարգի հաստատում
  2. Նախագահի ուղերձ
  3. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն
  4. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
  5. ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում
  6. ՀՖՖ գործունեության հաշվետվության հաստատում (2022 դեկտեմբեր – 2023 դեկտեմբեր)
  7. ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2022թ․) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացության հաստատում
  8. ՀՖՖ 2024 թվականի ֆինանսական տարվա բյուջեի հաստատում
  9. ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակում
  10. ՀՖՖ նախագահի ընտրություն
  11. ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի/անդամների նշանակում
  12. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի/փոխնախագահի/անդամների նշանակում
  13. «Աբովյան ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ ՖԱ» ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ՝ ՀՖՖ անդամության հաստատում

 

Please enter a valid URL