Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ հաջողություն է մաղթել Արաս Օզբիլիզին։
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկն ու անհատականություն ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս օգուտ կտան մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը։
Ես կանգնած եմ քո կողքին, իմ ընկեր, և մաղթում եմ քեզ հաջողություն»,-գրել է Մխիթարյանն ու կից լուսանկար հրապարակել Օզբիլիզի հետ։
Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: